2019-ի 3-րդ եռամսյակում լրագրողների ու ԶԼՄ-ների մասնակցությամբ 30 դատական գործ կա․Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

2019 թվականի երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Մենք երեք ամիսների ընթացքում 33 նոր դատական գործ ենք արձանագրել, որոնցից 30-ը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածքով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 3-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ՝ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։ Հետաքրքիր է, թե ովքեր են հայցվորները․ 30 դատական գործից 13-ի դեպքում դրանք ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում էլ լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ուրախությամբ են արձանագրում, որ 2019-ի երրորդ եռամսյակի ընթացքում ֆիզիկական բռնության մեկ դեպք է գրանցվել։ «Նախորդ եռամսյակում, օրինակ, այդպես չէր։ Ինչ վերաբերում է ճնշումներին, դրանց ընդհանուր թիվը 35 է։ 11 դեպքում էլ խախտվել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքը»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան