Դուշանբեում քննարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու հնարավորությունները

Լուրեր

01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ)  իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի (ԻՍՂԿ) 20-րդ նիստին:

«Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել  են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և  տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները: ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:

Եռօրյա այցի շրջանակներում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին»,- ասված է հաղորդագրությունում: