Բացի զինվորից, հարձակվողական մարտերին պիտի պատրաստ լինի  նաև հասարակությունը. Վովա Վարդանով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք բավականին լավ ենք պատրաստված սահմանը հսկելու համար. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձություններից, այս համատեքստում արցախյան հիմնահարցից ու նրա հնարավոր զարգացումներից:

 

«Սահմանը հսկելու համար հիմա շատ ավելի լավ է մեր վիճակը՝ համեմատած 1.5 տարի առաջվա հետ»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի կրկնությունն անհնար է:

Խոսելով մարտական պատրաստվածությունից բանախոսը նկատեց. «Մեր տղաների մարտական ոգին շատ բարձր է, նույնիսկ չափից ավելի բարձր է ու մի քիչ էլ, որ ֆիզիկական պատրաստվածությանը ուշադրություն դարձնենք, կարող ենք մինչև Քուռ առաջ գնալ»:

 

Անդրադառնալով բանակի դոկտրինային, նկատեց, որ այն պաշտպանական է, հարձակվողական  գործողություններ շատ քիչ են մշակվում. «Ամեն զինվոր չէ, որ պատրաստ է հարձակվողական մարտերին և բացի զինվորից պետք է պատրաստ լինի նաև հասարակությունը»: