Ապօրինի ծառահատումներ Իջևանում

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Իջևանի ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին Ենոքավան գյուղի վերջնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-66» մեքենան՝ բարձված փայտանյութով:

«Պարզվել է, որ ըստ նախնականի տվյալների՝ Սևքար անտառտնտեսության Կիրանցի 4-րդ պահաբաժնի անտառապահի թույլտվությամբ և գիտությամբ, նախորդ օրը նա ապօրինի դուրս է հանել մոտ երկու խմ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ մոտ ութ խմ փայտանյութ, ինչի համար ներկայացրել է Բերքաբեր գյուղի մի բնակչի անվամբ լրացված թափուկ փայտանյութի օգտագործման տոմսը, որի վրա բացակայում էին բաց թողնելու ամսաթիվն ու անտառապահի ստորագրությունը:
Նույն օրը Աճարկուտ գյուղի հարակից ճանապարհից բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նույն գյուղի 41-ամյա բնակչի վարած «ԶԻԼ-131» մեքենան՝ փայտանյութով բարձված: Ըստ նախնական տվյալների՝ անտառից դուրս գալիս անտառապետը չափել է վառելափայտը, որը եղել է մոտ 10 խմ, սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ կողմից տրված թափուկ փայտանյութի օգտագործման տոմսի վրա կատարել է գրառում, որ անտառից բաց է թողնում ութ խմ: Ըստ վարորդի՝ մոտ երկու խմ փայտանյութը լավության կարգով չի նշել:

Երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում: