ՀՀԿ-ական մեծահարուստ պատգամավորները տեղյակ չեն թանկացումներից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական որոշ պատգամավորներ տեղյակ չեն, որ Հայաստանում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ կտրուկ թանկացել են:

Նշենք, որ զգալիորեն թանկացել են տավարի միսը, կարագը, ինչպես նաև կաթնամթերքը, պանիրը, բենզինը։ Այսօր Հանրապետական պատգամավոր, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է արդյոք թանկացումներից, պատգամավոր դառնալուց հետո Ազգային ժողովում որևէ ելույթ կամ հարց չհնչեցրած պատգամավորը զարմացավ հարցից. «Ի՞նչ թանկացում»:

Այնուհետև պարոն Բեգլարյանը հորդորեց այսօր իր հետ գործ չունենալ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, ևս պարզվեց՝ թանկացումներից տեղյակ չէ: Կուսակիցների զարմանքը կիսեց նաև Ալիկ Սարգսյանը. «Ես տեղյակ չեմ: Գնումներ անում է կինս, ես ստեղ չէի, նոր եմ եկել: Էս երկու օրվա ընթացքում չի հասցրել զեկուցել»:

Factor.am-ի հարցին՝ ընտրություններից հետո թանկացումները հնարավո՞ր է ծախսած փողերը հետ բերելու տարբերակ է, Ալիկ Սարգսյանը բորբոքվեց. «Ավելորդ հերյուրանքների, զրպարտանքների պատասխանելը ավելորդ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան