Հրայր Թովմասյանը ժամանակին ծաղրել էր բերանը կարած դատապարտյալներին. Զարուհի Հովաննիսյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակ արված արված մի արտահայտությանը:

«Էլի ուզում եմ հստակ տարբաժանում լինի անձի հանդեպ իմ վերաբերմունքի և նրա շուրջ կատարվող գործողությունների միջև։ Դեռևս 2012 թվականն էր, իսկ Հրայր Թովմասյանը՝ տակավին ՀՀ արդարադատության նախարարը։ Հրայր Թովմասյանը, ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, ասել էր․

«Մի մասը, որը բերանն է կարում, այդ մարդկանց մոտ այդ անցքերը արդեն կան։ Իրենց համար սովորական ինչ-որ բան է դարձել։ Այսինքն, ինչպես որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է»։

Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում նաև ես, խիստ դատապարտեցինք նախարար Թովմասյանի նման ցինիկ կեցվածքը՝ թել ու ասեղ հանձնելով և առաջարկելով կարել սեփական բերանը։ Ինձ համար ծայրահեղ անմարդկային էր սարսափելի պայմաններում գտնվող դատապարտյալներին ծաղրելը, քանի որ ինձ համար մարդը գերագույն արժեք է, անկախ գտնվելու վայրից։

Հիմա ինձ համար շատ կարևոր է իմ կողմից դեռևս 7 տարի առաջ խիստ գնահատականի արժանացած պաշտոնյայի հանդեպ կատարվող յուրաքանչյուր գործողության օրինականությունը։ Նաև, ամբողջովին մերժում եմ այն պնդումները, որոնց հեղինակներն ասում են․

«Բա որ իրենք սպառնում ու նվաստացնում էին մարդկանց, լա՞վ էր, թող դիմանան ու իմանան, թե ինչ ենք քաշել իրանց ձեռը»։
Չէ, շատ վատ էր ու վատ օրինակը չպետք է դառնա օրինաչափություն»։