ԱԱԾ-ում Հրայր Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են ունեցած գույքի աղբյուրներից․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի ԱԱԾ -ում բացատրություն տալուց հետո նրանց փաստաբանները լրագրողների հետ ճեպազրույցում որոշակի մանրամասներ հայտնեցին:

«Հրայր Թովմասյանի աղջիկների բացատրության բովանդակությունից հասկացանք, որ հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, որոնք, ըստ էության, շատ չեն»,- ասաց փաստաբան Հայկ Սարգսյանը:

«Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թվականի արտադրության «Նիսան սենտրա» ավտոմեքենան է, որը կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից»,- ասաց նա:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չի տրվել դուստերին:

Լիլիթ Շաբոյան