ՍԴ-ն մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի քննությունը
Հասարակություն
18.10.2019 | 15:53ՀՀ սահմանադրական դատարանից տեղեկացնում են, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։