Հրայր Թովմասյանն ասում է, որ իր վրա ճնշում չկա, ես վստահում եմ նրան. Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Երբ ի հայտ է գալիս հանգամանք, որ գույքը, որը կասկածելի աղբյուրից է ձեռք բերված, գրանցված է իքս անձի անունով, այդ անձը պետք է հարցաքննվի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը հարցաքննության հրավիրելու հանգամանքը:

Հարցին՝ հաշվի առնելով ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը, արդյո՞ք այդ քայլերը չեն նշանակում Հրայր Թովմասյանի վրա ճնշման գործադրում, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե հարուցվել է քրեական գործ, վարույթ է ընդունել քննիչը, և անհրաժեշտություն է ծագել հարցաքննել գույքի սեփականատերերին, ի՞նչ պիտի անի ուրիշ քննիչը: Այսինքն՝ չգնա հարցաքննի, որպեսզի ճնշում չդիտարկվի՞»:

Հստակեցնող հարցին՝ Հրայր Թովմասյանի վրա ճնշում չկա՞, պատգամավորն արձագանքեց. «Հրայր Թովմասյանն ասում է՝ ո՛չ, ես իրեն վստահում եմ այդ հարցում»:

Մանրամասները՝ տեսանյութում: