Թուրքիայի հետ պայմանավորվածությունն ազդակներ է ուղարկում, որ ԱՄՆ-ի խոսքին չի կարելի հավատալ. կոնգրեսականներ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կարծում են, որ Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները խաթարում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հանդեպ վստահությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է օրենսդիրների համատեղ հայտարարությունում:

«Նախագահ Թրամփի որոշումը՝ հետքայլ անել մեր քուրդ գործընկերների վրա դաժան հարձակման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում, լրջորեն խաթարում է ամերիկյան արտաքին քաղաքականության հանդեպ վստահությունը և մեր դաշնակիցներին, ինչպես նաև թշնամիներին ազդակներ է ուղարկում այն մասին, որ մեր խոսքին չի կարելի հավատալ»,- պնդել են Փելոսին և Շումերը:

Նրանց համոզմամբ՝ Թուրքիայի նախագահի ոչնչից հետ չի կանգնել, իսկ ԱՄՆ նախագահը նրան ամեն ինչ տվել է:

Փելոսին և Շումերը կարծում են, որ ԱՄՆ նախագահը նպաստել է քաոսի հետագա սրմանը և Սիրիայում անվտանգության բացակայությանը, ինչի արդյունքում տասնյակ անմեղ քաղաքացիական անձինք են զոհվել, իսկ հարյուր հազարավորները ստիպված են լքել տները:

Նրանք նաև տեղեկացրել են, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի նկատմամբ «պատժամիջոցների կոշտ երկկուսակցական փաթեթ կընդունի»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ երկու երկրները Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն են ձեռք բերել:

Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները՝ քրդական կազմավորումներին հնարավորություն տալով լքել անվտանգության գոտու տարածքը: Միաժամանակ, Վաշինգտոնը, ըստ Փենսի, քրդական կազմավորումներից երաշխիքներ է ստացել, որ կազմակերպված կհեռանան Թուրքիայի հետ սահմանից: