ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն են ձեռք բերել

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրները Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն կնպաստի քրդական միավորումների դուրսբերմանը:

«Թուրքիան կդադարեցնի կրակը, որպեսզի YPG-ի ուժերին հնարավորություն տա 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտուց: YPG-ի ուժերի դուրսբերումից հետո բոլոր ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն»,- ասել է Փենսը:

Սահմանազատման գոտին, որտեղից դուրս կբերվեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից 30 կմ դեպի հարավ: Վաշինգտոնը, ըստ աղբյուրի, քրդական կազմավորումներից երաշխիքներ է ստացել, որ կազմակերպված կհեռանան Թուրքիայի հետ սահմանից:

ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում, այլ կսահմանափակվի դիվանագիտությամբ:

Փենսը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ: Նա հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել Անկարայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կրակի դադարեցմանը զուգընթաց: