Գոտիները ձգում ենք ու ձգում. կարագը թանկացավ 113 տոկոսով

Լուրեր

25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի բնակարանում, որը գտնվում է Ամիրյան փողոցում, հիմա փոքրիկ խանութ է։ Ընտանիքի ապրուստն այս խանութն է ապահովում։ Բայց վերջերս ամեն ինչ թանկացել է՝ միսը, կարագը, սիգարետը, պանիրը։ Երշիկ ու պանիր փոքր այս խանութն էլ չի բերում։ Գնորդ չկա։

Մեկ ամիս առաջ տավարի միս երևանյան խանութներում կարելի էր գնել միջինը 2500 դրամով։ Հիմա արդեն մոտ 2700-2900 դրամ է։ Կարագի թանկացումը կայծակնային է եղել։ Այսօր առավոտյան մատակարարները Երևանի Կենտրոնի որոշ խանութներին կարագը 1000 դրամով ավելի թանկ են տվել։ Արտասահմանյան՝ ֆիննական, նորզելանդական, ֆրանսիական կարագի մեկ կիլոգրամն այս խանութում դեռ երեկ վաճառվում էր 4100 դրամով, իսկ այսօր արդեն 5500 է դրված։ Ամենամատչելի՝ «Մարիաննա» տեղական կարագի տուփի գինը 500 դրամից հասել է մինչև 800 դրամ։ 20-30 դրամով թանկացել է նաև կաթնամթերքը, պանիրը, բենզինը։

«Նորզելանդական կարագի միջազգային գնաճը կազմել է 113 տոկոս», – հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Հանձնաժողովը դիտարկել է հենց Նոր Զելանդիայից բերված կարագը, քանի որ այստեղից է ներմուծվում մեր շուկայում վաճառվող կարագի մեծ մասը։ 2016 թվականի հուլիսից մեկ տոննայի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն թանկացել է 113 տոկոսով: Մանրածախ վաճառքի գները, ըստ հանձնաժողովի, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների համեմատ աճել են շուրջ 38 տոկոսով։ Մսի շուկան հանձնաժողովը չի ուսումնասիրել, քանի որ այստեղ գերիշխող դիրք ունեցողներ չկան։ Իսկ բենզինի գներով զբաղվում է անցյալ շաբաթվանից, և դեռ չի ավարտել ուսումնասիրությունները։ Դրանք սպառողին ոչինչ չեն տալիս։

Մինչև ու՞ր։ Ահա գլխավոր հարցը։ Երեկ խանութներում մարդիկ համատարած բողոքում էին անհասկանալի թանկացումներից։ Ազգանուշ մայրիկը, որը աշխատում է կանաչապատման ընկերությունում, Լճաշեն գյուղից եկել է Երևան, որ տնեցիներին օգնի։ Բայց վաստակածը սնունդի ու վարձի փող է տալիս։ Ասում է, որ ամիսը մեկ է կարողանում միս առնել։ Վերջին անգամ խոզի մսի մեկ կիլոգրամը 4000 դրամով է գնել։ Իսկ երևանցի թոշակառու Վեներան նրան և մյուսներին խորհուրդ է տալիս բուսակեր դառնալ, հրաժարվել մսից։ Բայց կարագից լրիվ հրաժարվել չի կարող՝ ամիսը ընդամենը 100 գրամ է գնում։ Թոշակառուներից շատերն են այս վիճակում։

Թանկացումների պաշտոնական բացատրություններից հետևում է, որ դրանք մոնոպոլ երևույթներով չեն պայմանավորված։ Ինչպես միշտ «մեղավոր» են միջազգային գները, որոնց ազդեցությունը Հայաստանում նկատելի է լինում միայն թանկացումներով և գրեթե երբեք՝ հակառակը։

Սյուզան Սիմոնյան