«Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան». Կրեմլ
Քաղաքականություն
17.10.2019 | 18:48Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմակագործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մասնավորապես անհանգստացած է սիրիացի փախստականների համար:
Պեսկովի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցի շուրջ հանդիպելու են հոկտեմբերի 22-ին Սոչիում: