ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ի հարցով համաձայնություն են ձեռք բերել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ավելի քան երկու տևած բանակցությունների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել «Հյուսիսային Իռլանդիայի մասին լրացուցիչ արձանագրության և քաղաքական հռչակագրի հարցում, որոնք կլրացնեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Երբ կա քաղաքական կամք, կլինի նաև համաձայնագիր, իսկ մենք այն ունեն: Սա արդարացի և հավասարակշռված համաձայնագիր է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար»,- հավելել է նա:

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին ուղղված նամակում Յունկերը նշել է, որ ԵՀ-ն և Մեծ Բրիտանիան արդեն հաստատել են համաձայնությունները: Միաժամանակ, Յունկերը ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին, որոնք այսօր Բրյուսելում մասնակցելու են գագաթնաժողովի, կոչ է արել հավանություն տալ համաձայնագրին:

«Դա թույլ կտա ավարտին հասցնել Brexit-ի գործընթացը և, վերջապես, անցնել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա համագործակցության շուրջ քննարկումներին»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:

Եվրամիության կանոնների համաձայն՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ այդ մասին գրավոր տեղեկացնելուց երկու տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը քննարկել էին Բրյուսելն ու բրիտանական կառավարությունը՝ Թերեզա Մեյի գլխավորությամբ:

Արդյունքում ԵՄ-ն համաձայնեց Brexit-ը հետաձգել նախ մինչև ապրիլ կամ մայիս, այնուհետև՝ մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ Թերեզա Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ:

Կողմերը վստահություն են հայտնել, որ մինչև հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը կվավերացվի: