«Մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է». Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի խողովակի վթարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է:

«Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն և կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները և վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակում և հաշվարկի գործող օրենսդրության»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված. «Ներկայում մենք վերանայում ենք այդ համակարգը: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք՝ 500 հազար դրամ և դրանով փակվել է»:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է, հասնում է մինչև Արծվանիկի պոչամբար: «Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- ասաց նա:

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարին՝ նախարարը նշեց, որ այդ խողովակաշարը կառուցվել է ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ որոշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պոչերը տասնյակ կմ-ով խողովակներով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ. «Մեր հանդեպ պարտավորություններ ունեն, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Բայց քանի որ կարգավորումները մեծ մասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, և եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500-600 հազար դրամը և չանհանգստանալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Գրիգորյան