Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանությունը՝ 1 անձի սպանության և ևս 2-ի հրազենային վիրավորման պատճառ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի։

«Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչն իր ընկերոջ հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով, 2019թ. ապրիլի 14-ին՝ ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է իր վաղեմի ծանոթ Մուշեղ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է առաջացել՝ կարմիր բաճկոն հագնելու շուրջ, որի ժամանակ 23-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել Մ.Ղևոնդյանին՝ պատճառելով  մարմնական վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է, որ դրանից հետո՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 21:00-ից 21:30-նն ընկած ժամանակահատվածում, 23-ամյա երիտասարդը կարմիր բաճկոն հագնելու հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մուշեղ Ղևոնդյանի ծեծի ենթարկելու կապակցությամբ պարզաբանում կատարելու համար դարձյալ հանդիպել է վերջինիս և նրա երկու ընկերների հետ:

Հանդիպման ժամանակ 23-ամյա երիտասարդը, վրեժ լուծելու չնչին առիթով, երկու և ավելի անձանց՝  Մուշեղ Ղևոնդյանին և վերջինիս երկու ընկերներին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և կրվող 7.62 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակից մոտ տարածությունից դիտավորությամբ 2 կրակոց արձակել է Մ.Ղևոնդյանի ընկերներից մեկի և 1 կրակոց մյուսի ուղղությամբ, որից հետո նույն հրազենով մեկ կրակոց է արձակել «BMW» 318 մակնիշի ավտոմեքենայի հետևամասում գտնվող Մուշեղ Ղևոնդյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ հրազենային, գնդակային կույր վիրավորում, իսկ վերջինիս ընկերներից մեկի առողջությանը պատճառել միջին, մյուսին՝ ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: