Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները:

 

«Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված  ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

 

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 24.08.2016թ. իրականացրել է ք. Երևան, Էրեբունի համայնք, Սասունցի Դավիթ փողոց թիվ 66/1 հասցեում գտնվող 283.4 քմ մակերեսով շինության և 721.6 քմ մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 26.6մլն ՀՀ դրամ:

 

Դրա հիման վրա գույքը մի քաղաքացու օտարվել է 28.1մլն ՀՀ դրամով:

 

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2016թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 26.620.000 ՀՀ դրամ, այլ՝ 65 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

 

Պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:

 

Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման, պետական սեփականություն հանդիսացող նման կատեգորիայի՝ 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի օտարումը կարող է տեղի ունենալ միայն ՀՀ կառավարության որոշմամբ։

 

Մինչդեռ, տվյալ դեպքում վերը նշված անշարժ գույքը 50 մլն դրամից պակաս գնահատելու արդյունքում, ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման պահանջների խախտմամբ, այն օտարվել է ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:

 

Արդյունքում ՍՊԸ մասնագետի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված գնահատման կեղծ եզրակացության հիման վրա 65 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից օտարվել է իրական արժեքից մոտ 2.5 անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով շուրջ 36.9մլն ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

 

ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում: