Բալասանյանը որ խոսում է, պետք հասկանալ, որ Սերժն է խոսում. հիստերիայի մեջ են. Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

-Պարո՛ն Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր հանդիպումից հետո չեն դադարում սուր քննադատությունները՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի որոշ շրջանակների կողմից։ Մասնավորապես՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս հայտարարել էր, թե այդ հանդիպումներով Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, այդ թվում՝ իրեն: Նա նաև ասել էր, թե ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել ժողովրդի և պետության դեմ: Դրանից հետոք Դուք հայտարարությամբ հանդես եկաք՝ պահանջելով, որ իրավական գործընթաց սկսվի այս սպառնալիքների մասով։ Սակայն երեկ պարոն Բալասանյանը կրկնեց իր ասածները՝ մի շարք այլ մեղադրանքներ ավելացնելով։ Ինչո՞ւ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարն այսպիսի հայտարարություններ անում, ի՞նչ ոտնձգության սպառնալիքի մասին է նա պարբերաբար ակնարկում:

-Պարզ է, որ Վիտալի Բալասանյանը չի խոսում միայն իր անունից, նա ինչ-որ շրջանակների խոսնակի դերում է։ Այդ շրջանակին մենք պայմանական 5-րդ շարասյուն ենք անվանում, բայց նույնիսկ այդ շրջանակները, բարեբախտաբար, իրենք էլ իրենց ներսում ունեն խնդիրներ։ Բալասանյանի խոսքերում կան նաև ներկլանային ինտրիգներ, մտահոգությունների արտացոլանք: Բալասանյանի վերջին ակտիվացման գործում մեծ դերակատարում ունի նաև Սերժ Սարգսյանը։ Ենթադրում եմ՝ նա հասկանում է, որ իր մեկուսացումը հասարակությունից մոտեցել է, և փորձում է իրավիճակը սրելով, պղտոր ջրում ձուկ որսալով՝ իր անձնական խնդիրները լուծել։ Մենք ականատես ենք, որ եթե Սերժը պարբերաբար չայցելի Ստեփանակերտ, այնտեղի հանցավոր ռեժիմի պարագլուխները միավորվելու հնարավորություն էլ չեն ունենա։

-Երեկ Վիտալի Բալասանյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող ուղղորդել, որ պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանին, նաև Վանեցյանին է հանդիպել և այլն, բայց քաղաքական խոսակցություններ չի ունեցել։

– Վիտալի Բալասանյանն ինքն էլ չի հավատում իր արտաբերած խոսքերին։ Բոլորը հասկանում են այդ մարդու հոգեվիճակը, մասնագետ պետք չի լինել՝ հասկանալու համար, որ խնդիրներ ունի։ Այստեղ, սակայն, սխալի ահռելի բաժինը Երևանինն է: Ի՞նչ է նշանակում, որ մեկը Մարտի 1-ի հետ կապված խոսում է, որոշակի հայտարարություններ է անում, ՀՔԾ-ն կանչում է, նա էլ հրաժարվում է ներկայանալ, և սրան չի հաջորդում այն, ինչ նախատեսված է օրենքով։

-Վիտալի Բալասանյանը երեկ ասաց, որ ՀՀ ԱԱԾ-ն չի կարող բերման ենթարկել Արցախում հաշվառված որևէ քաղաքացու, այդ թվում՝ իրեն։ Նախ՝ ինչ եք կարծում, քրեական գործ կհարուցվի՞ և ի՞նչ հետևանք կունենա։

-Բոլորս գիտենք, որ Արցախը Հայաստան է՝ և՛ փաստացի, և՛ դե յուրե, ըստ էության: Դե յուրե այսօր խոչընդոտներ կան, սակայն փաստացի ՀՀ-ի մաս է Արցախը։ Արցախում ապրողները ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը, և նա իրավազոր է ՀՀ-ին, ուստի անհեթեթություն է նրա ասածը։ Արցախի ԱԱԾ-ն Հայաստանի ԱԱԾ-ի ստորաբաժանումն է։ Այսօրվա իշխանությունները, եթե անգամ ուզենան հետաձգել քրեական գործի հարուցումը, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, դրա համար էլ հիստերիայի մեջ են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Բալասանյանը, որ խոսում է պետք հասկանալ, որ Սերժն է խոսում։

– Պարո՛ն Սեֆիլյան, պատահականությո՞ւն էր, որ հենց Ձեր հանդիպումից կարճ ժամանակ անց երկու ուժային կառույցների ղեկավարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը և ոստիկանապետ Օսիպյանը: Երկուսն էլ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ունեցել են որոշակի դերակատարություն։

-Ես ուղիղ կապ չեմ տեսնում այդ ամենի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան