Դավիթ Սանասարյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
Հասարակություն
16.10.2019 | 16:30Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին։
Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։
Լիլիթ Շաբոյան