Մեզ ազատեց Նիկոլ Փաշինյանը, թե՞ արդարադատությունը. Պավլիկ Մանուկյանը դատարանում ցուցմունք տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով ցուցմունք տվեց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը: Նա ասաց, որ պնդում է նախկին արված հայտարարությունը, թե Արմեն Բիլյանը չի եղել Գագիկ Մկրտչյանին կրակողը, այլ Էդուարդ Գրիգորյանը:

Մեղադրողի բոլոր հարցերին Պավել Մանուկյանը չպատասխանեց. լուռ էր: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջ հարցերին ի պատասխան Պավլիկ Մանուկյանն ասաց, որ չի հիշում, թե է՛լ ովքեր են ներկա եղել այդ դեպքին, բայց հիշում է, որ Մկրտչյանը մահացել է Էդուարդ Գրիգորյանի պատահական կրակոցից:

Պավլիկ Մանուկյանը նաև հարց հղեց դատավորին. «Մեզ միշտ ասում են Նիկոլը ձեզ ազատեց, հարց եմ տալիս` մեզ Նիկոլ Փաշինյանը ազատե՞ց, թե՞ արդարադատությունը»:

Դատավորը Մանուկյանին հարցրեց` ինչո՞ւ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել այդ մասին, ինչին ի պատասխան Պավլիկ Մանուկյանն ասաց. «Իրավիճակ փոխվեց ցուցմունք տվեցի, մինչ այդ երկրում իշխում էր Սերժի հանցավոր բանդան, ո՞ւմ ցուցմունք տայի»:

Դատավորը հետաքրքրվեց, թե բանկոմատի գողությունը, որը ևս մեսագրվում է Արմեն Բիլյանին, ո՞վ է իրականացրել, Մանուկյանն ասաց` Մխիթար Ավետիսյանը: Այլ հարցերի պատասխանել Մանուկյանը չցանկացավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան