Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Նախօրեին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Թուրքական աղբյուրներն այդ հանգամանքը չեն շեշտում. հաղորդում է ermenihaber-ը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անհրաժեշտ են համարել քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինված ուժերի միջև Սիրիայի տարածքում բախում թույլ չտալու հարցում։ Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ։

Հեռախոսազրույցի մասին Կրեմլից արված հայտարարության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից չպետք է օգտվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բանտարկված անդամները, որոնք հսկվում էին քուրդ զինյալների կողմից։

Երկու նախագահները շեշտել են, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել հոկտեմբերի վերջին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո սահմանադրական հանձնաժողովի նիստի գումարմանը։

Հայտնի է դարձել, որ Էրդողանը Պուտինի հրավերով առաջիկա օրերին աշխատանքային  կմեկնի Ռուսաստան։