Չի կարելի նման հայտարարություն անել՝ պարզապես Արցախի ընտրություններին լծակ ունենալու համար. Կիրո Մանոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ

– Պարո՛ն Մանոյան, Սիրիայի հյուսիսում իր գործողություններում Թուրքիան որքա՞ն առաջ կարող է գնալ: Հատկապես հիմա, երբ սիրիական կառավարական բանակը քրդական ուժերին է միացել, արդեն Մանբիչ են մտել, շրջանի այլ քաղաքներում նույնպես սիրիական պետական դրոշներ են բարձրացվել:

– Թուրքիան արդեն պետք եղածից էլ ավելի է մտել: Անկարան միշտ էլ ունեցել է երազներ՝ և՛ Իրաքի հյուսիս մտնել, դա էլ է արել, և՛ Սիրիայի հյուսիս մտնել: Բայց սա միայն առիթ է, և ես վստահ չեմ, որ Թուրքիան հեշտությամբ դուրս կգա այս տարածքներից: Կարծում եմ՝ ներկա վիճակը բավական զգայուն, սրված վիճակ է, որովհետև, ինչպես ասացիք, արդեն դեմ-հանդիման է Սիրիայի օրինական բանակի դեմ, ինչը կարող է շատ ավելի մեծ բարդությունների պատճառ դառնալ: Նախ՝ որովհետև երկուսն էլ պետությունների կանոնավոր զորքեր են, երկրորդ՝ սիրիական պաշտոնական բանակին աջակցում է առնվազն Ռուսաստանը, ինչ-որ չափով՝ Իրանը, և իրավիճակը շատ ավելի կբարդանա, եթե Թուրքիան հետ չքաշվի:

– Մտավախություն է հնչում, որ թուրքական զորքերը կարող են հարձակվել Ղամիշլիի վրա: Սիրիայի այս հատվածում հայերը հիմնականում հենց այս բնակավայրում են կենտրոնացած: Այս մտահոգությունը կիսո՞ւմ եք, և այս իրավիճակում Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն՝ ըստ Ձեզ:

– Թուրքիայի ներխուժումը Սիրիա ընդհանրապես մտահոգիչ է, որովհետև չափ ու սահմանը հայտնի չէ՝ մինչև ուր կգնա: Բայց Ղամիշլիի մասին խոսելով պետք է ասել, որ ընդհանրապես հայաբնակ թաղամասերն արդեն գտնվում են սիրիական պաշտոնական բանակի վերահսկողության տակ: Այսինքն՝ այդտեղ շատ ավելի անհավանական է Թուրքիայի ներխուժման փորձը: Ղամիշլիի շրջանում էլ ռումբեր ընկել են, բայց թիրախը դարձել են Ղամիշլիի քրդաբնակ շրջանները: Բայց ոչինչ պետք չէ բացառել, որովհետև, ի վերջո, Թուրքիան է և Թուրքիայի նորօրյա սուլթան Էրդողանն է, որ հայտնի չէ՝ երբ և ինչ կորոշի:

– Ամբողջ աշխարհի ուշադրությունը, տարածաշրջանի երկրներինը՝ մասնավորապես, կենտրոնացած է Սիրիայի ուղղությամբ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Բաքուն, օգտվելով այս իրավիճակից, սադրանքի գնա Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանին:

– Կարծում եմ՝ հավանականությունը, որ Ադրբեջանի սուլթան լինելու ցանկություն ունեցող Ալիևի մոտ կարող է այդ փորձությունը լինել, բայց, կարծում եմ, միջազգային համայնքը շատ ավելի և՛ զգուշավոր, և՛ խստապահանջ կլինի ցանկացածի նկատմամբ, որպեսզի նաև այստեղ բռնկում տեղի չունենա և ուղղակի կռիվներ վերսկսվեն: Այդ ժամանակ հակակշռելն իսկապես շատ դժվար կլինի: Դրա համար էլ այդ փորձության հավանականությունը թեև կա Բաքվի կողմից, բայց միջազգային համայնքը, հարևանները, հավանաբար՝ նույն Թուրքիան, մի քիչ ավելի զսպող կլինեն:

– Վարչապետ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը լայն արձագանք գտավ: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Փոխարենը Մոսկվան ոչ մի խոսք չասաց, երբ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչության նշան» արտահայտության վերաբերյալ: Այսօր էլ Ալիևն ասել է, թե ժամանակին «Զանգեզուրը հանձնվել է Հայաստանին»: Ինչպե՞ս բացատրել մեր ռազմավարական դաշնակցի խտրական մոտեցմանը:

– Ես կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ փորձում է այս վարքագիծը: Ինքը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց նաև ցանկանում է վերահսկել Ադրբեջանին, դրա համար էլ երբեմն նման սխալներ է թույլ տալիս՝ այդ կերպ փորձելով իր հասանելիությունն Ադրբեջանի վրա պահպանել: Բայց դա, բնականաբար, ռազմավարական դաշնակցից ակնկալվող պահվածք չէ: Իր հերթին, վարչապետի հայտարարությունն էլ, չասեմ՝ որքանով ճիշտ է, որովհետև այո՛, Արցախը Հայաստան է և վերջ, բայց վարչապետի պահվածքն այդ ուղղությամբ չի գնում: Մի բան է՝ ասել, որ Արցախը Հայաստան է և վերջ, և դա օգտագործել՝ պարզապես մարտին Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին ունենալու անմիջական լծակ, այլ բան է, երբ մի քանի ամիս առաջ ասում էր՝ ես չեմ կարող Արցախի անունից խոսել: Չի կարելի նման հայտարարություններն այլ հաշվարկներով գործածել:

– Անդրադարձաք Արցախի ընտրություններին: ՀՅԴ Արցախի կառույցը հայտարարեց, որ առանձին է մասնակցելու ընտրություններին: Մամուլում նույնիսկ նախագահի թեկնածուների անուններ սկսեցին շրջանառվել՝ Դավիթ Իշխանյան և Արթուր Մոսիյան: Վերջնական որոշում այդ հարցով կայացվե՞լ է:

– Ոչ, ընդհակառակը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն 30-ից ավելի գրանցված կուսակցություններից շուրջ 20-ի հետ արդեն հանդիպել է: Նախագահի դեպքում Դաշնակցության մոտեցումն այն է, որ ցանկալի է՝ լինի միասնական թեկնածու, միասնական օրակարգով և ծրագրով: Ինչ վերաբերում է խորհրդարանականին, կարծում եմ՝ Դաշնակցությունն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, թեև չի բացառվում նաև այլ կուսակցության հետ: Համակարգը, որ որդեգրվել է Արցախում, մի քիչ յուրահատուկ մոդել է: Փոփոխությունները, կարծես, պիտի գնային դեպի խորհրդարանական, հանկարծ մեկ այլ բան դուրս եկավ: Համակարգն այնպիսին է, որ եթե նախագահն ինչ-որ հիմնավորումով օրենքի սահմաններում ցանկանա լուծարել ԱԺ-ն, պետք է ինքն էլ հրաժարվի, քանի որ կարգն է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է միաժամանակ տեղի ունենան: Սա վտանգավոր կարող է լինել ինչ-որ պահի, երբ իշխանություն ընդհանրապես չլինի երկրում: Մենք չենք կիսում այդ մոտեցումը, բայց հիմա սա է օրենքը:

– Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները մեծ արձագանք գտան: Դուք ինչպե՞ս եք գնահատում աղմկահարույց այդ հայտարարությունները: Համաձա՞յն եք տեսակետներին, որ դրանք խարխլում են հայկական երկու հանրապետությունների միասնականությունը:       

– Իմ տպավորությամբ՝ Հայաստանից սկսվեց այս ամենը, ես կասեի՝ դեռ անցյալ տարի, երբ սկսեցին անցյալ տարվա շարժումը, նույն ազատամարտի մասնակցած մարդու բերանով, արցախյան ազատամարտի հետ համեմատել, հետո վարչապետը՝ «դուք ո՞վ եք, որ պատասխանում եք վարչապետին»… Ամեն դեպքում՝ սա առողջ մթնոլորտ չէ, անհրաժեշտ է վերջ տալ: Դրանում ոչ թե մեկ կողմն է պատասխանատու, այս դեպքում՝ Բալասանյանը, այլև բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը: Կարծում եմ՝ դա փաստ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան