Մեծ հնարավորություններ երկու պետությունների և ժողովուրդների համար. ՀՀ նախագահը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Առանձնազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Գախարիայի այցը Հայաստան և, շնորհավորելով վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, հաջողություն ու ծրագրերի իրականացում է մաղթել նրան: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն: «Սակայն հիմա մենք 21-րդ դարի սկզբում ենք: Նոր դար՝ նոր խնդիրներ: Բայց, կարծում եմ, մեր երկու պետությունների և ժողովուրդների համար սա նաև մեծ հնարավորություն է», -ասել է նախագահը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները: Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելել Հայաստան և հնարավորություն ունենալ իր նպաստը բերել երկու ժողովուրդների դարավոր կապերի ավելի սերտացմանը։ «Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները, իսկ մենք այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք: Այստեղ ենք այն տրամադրվածությամբ, որ մեր տնտեսական համագործակցությունը ազդեցություն ունենա մեր ժողովուրդների բարեկեցության վրա»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,-ասել է նախագահ Սարգսյանը:– Մենք միասին կարող ենք շատ բաներ անել: Ուզում եմ, որ պարոն վարչապետը վստահ լինի՝ և՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանեն, որ այդ հնարավորություններն իրականություն դառնան»:

Իր հերթին վարչապետ Գախարիան նշել է. «Մենք քննարկեցինք հարցեր, թե ինչ պետք է անեն մեր երիտասարդները, քաղաքացիները, որ գլոբալ, մրցունակ աշխարհում լինեն համարձակ, օգտագործեն օրվա բոլոր հնարավորությունները և դառնան էլ ավելի մրցունակ ու նախաձեռնող: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները կկարողանան հաղթահարել այս մրցակցությունը: Ինձ համար գործնականում դա նշանակում է հարաբերությունների սերտացում տնտեսության մեջ, քաղաքականության, մշակույթի, կրթության բնագավառներում»:

Ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները ու համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացվելու հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: