Բացահայտվել են ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր. ՔԿ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1979թ. և 1985թ. ծնված Երևան քաղաքի երկու բնակչի։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա և 34-ամյա երկու բնակիչներ, 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված ավտոմեքենաների սրահներ, հափշտակել գազի գլանանոթներ, գումար և սրահում առկա տարբեր արժողության իրեր՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, նշված անձինք 2019թ. օգոստոսի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բակում կայանված ավտոմեքենայի հետևի դռան փոքր ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել սրահ, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ 1985թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: