Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ դրսից գումար ստացող ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում աշխատել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

-Վերջին օրերին կտրուկ թանկացել են որոշ մթերքներ, մասնավորապես միսը, կարագը և այլն: Ինչո՞վ են պայմանավորված այս թանկացումները:

-Թանկացումների երկու սկզբունք կա. մեկը, որ Հայաստանի որևէ տնտեսական գործունեության հետ կապ չունի, օրինակ, նավթը, որի գինը որոշվում է դրսում, և մենք չենք կարող այդ գինն էժանացնել, մյուսը, օրինակ, հենց միսը, կապ ունի Հայաստանում տնտեսական գործելակերպի հետ: Ասեմ, որ թանկացումն ինքը վատ է, որովհետև քաղաքացին նույն ապրանքի դիմաց վճարում է ավելի շատ, դա վատ երևույթ է: Ես չեմ կարծում, որ այս թանկացումները էապես կազդեն, և մենք դուրս կգանք գնաճի թույլատրելի սահմանից: Բայց թե մսի գինն ինչու է թանկացել, կարող եմ ասել, որ ՀՀ-ում մենք չենք զբաղվում մսի արտադրությամբ: Դա լուրջ քաղաքական խնդիր է, որը վերջերս քննարկվել է նաև վարչապետի հետ: Հույս ունեմ` առաջիկայում մեր քննարկման արդյունքները իրավական ուժ կունենան:

-Ինչո՞ւ գյուղացիները չեն զբաղվում մսի արտադրությամբ:

-Պատճառները բազմաթիվ են, օրինակ, երբ մեր քաղաքացիները դրսում աշխատում են և ուղարկում որոշակի գումարներ, Հայաստանի իրենց եղբայներն ու քույրերը ապավինում են այդ գումարին և հրաժարվում են աշխատանքից: Բացի այդ, մենք հանրության աղքատության համար փող ենք տալիս, այս փողը չենք տալիս որևէ այլ բանի համար, այլ ուղղակի տալիս ենք փող, ասում ենք՝ այս փողը վերցրեք, որ քիչ աղքատ լինեք, շատ աղքատ չլինեք:

-Նպաստնե՞րը նկատի ունեք:

-Ես դեմ եմ ընտանեկան նպաստն այդպես վճարելուն, կողմ եմ ընտանեկան նպաստը վճարել այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես չեն կարող աշխատել: Ես գտնում եմ, որ նպաստ չպետք է տալ նրանց, ովքեր ի վիճակի են աշխատել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան