Սահմանադրական դատարանը պետք է լուծարվի. Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրային վստահություն ունենալը կամ չունենալը պարզելու համար պետք է հանրաքվե անցկացնել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի հեղինակության մասին հարցին:

«Եթե մենք ասում ենք, որ ընդհանուր դատական համակարգի նկատմամբ անվստահություն կա, ապա դա վերաբերում է բոլորին»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը վարույթ չընդունելու՝ ՍԴ որոշմանը, Բագրատյանն ասաց, որ սա իր համար անակնկալ չէ:

«Վարույթ չեն ընդունել ու պետք է մեկնաբանեն, թե ինչու։ Սպասելի էր մեզ համար, քանի որ մենք գիտեինք, որ այսպես է լինելու։ Եթե ՍԴ է ներկայացվում իրավական թերի հիմքով փաստաթուղթ, բնականաբար, կմերժեին։ Մենք արդեն ասել ենք, որ թույլ է քավոր-սանիկ հարաբերությունների դրույթը, ժամկետների հետ կապված խնդիր կար և այլն»,- շարունակեց Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով՝ խնդրին պետք է տրվի համակարգային լուծում, քանի որ անձերով բան չի փոխվելու։ Համակարգային լուծում ասելով՝ Սերգեյ Բագրատյանը նկատի ունի գերագույն դատարանի ստեղծումը:

«Անձերով բան չի փոխվելու, Հրայր Թովմասյանը չլինի, Ալվինա Գյուլումյանը լինի, դրանից ի՞նչ փոխվեց մեր կյանքում։ Խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե Հրայր Թովմասյանի։ Համակարգային լուծում է պետք, որի մասին արդեն ասել եմ։ Պետք է ՍԴ-ն լուծարվի ու միավորվի Վճռաբեկ դատարանին, դառնան Գերագույն դատարան։ Մեր նման փոքր երկրի համար չորս ատյանի դատարան ունենալը շռայլություն է»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան