Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում է. դատախազը առարկեց գեներալին ազատելու միջնորդության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն այսօրվա դատական նիստում առարկեց պաշտպանական կողմի միջնորդության դեմ՝ վերացնել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և կիրառել հինգ միլիոն դրամ գրավ։

«Պաշտպանական կողմն ամեն անգամ միջնորդություն է ներկայացնում՝ նույն բովանդակությամբ, թե Գրիգորյանի առողջական վիճակի մեջ վատթարացում է արձանագրում։ Մանվել Գրիգորյանը գտնվում է Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, դա նրա ընտրությունն է։ Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր դեղորայք ընդունել, երբ Դատապարտյալների հիվանդանոց էր տեղափոխվել՝ պնդելով, որ պետք է գտնվի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այն հիվանդանոցը, որտեղ գտնվում է Գրիգորյանը, ինքն է ընտրել։ Մանվել Գրիգորյանն այս պահին բժիշկների շուրջօրյա հսկողության տակ է։ Պաշտպանների միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց դատախազը։

Ըստ պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանը լույսի երես չի տեսնում և առողջական վիճակը գնալով վատանում է։ Բժշկական կոնսիլիում է հրավիրվել, որը, ըստ փաստաբանների, փաստել է նրա առողջության բացասական դինամիկան։

«Առողջական վիճակով պայմանավորված՝ անձը չի կարողանում մասնակցել նիստերին։ Իրավունքի խախտման մասին ենք խոսում։ Ցանկացած կալանավոր, որը գտնվում է ՔԿՀ-ում և լավ է զգում, զրկված չէ տեսակցությունից և զբոսանքից։ Կողմնակից չեմ, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի այս հարցով: Մենք խոսում ենք կյանքի, չխոշտանգվելու իրավունքի մասին։ Մարդը տասը դատական նիստի չի կարողանում մասնակցել, ծանր հիվանդությունների պատճառով տևական ժամանակ չի կարողանում գալ դատարան։ Խնդրում եմ բավարարել կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը»,- ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնելու: Այն կհրապարակվի ժամը 14:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան