Մոտ երկու շաբաթ Քոչարյանը չի կարողանա մասնակցել նիստերին. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.10.2019 | 13:37ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դատարանում ասաց, որ գրությամբ դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և պատասխան ստացել, որ Ռոբերտ Քոչարյանը մոտ երկու շաբաթ ի վիճակի չի լինի իր գործով դատական նիստերին մասնակցելու:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հաշվի առնելով այս հանգամանքը և այն որ Սեյրան Օհանյանը պետք է ժամանակավոր մեկնի երկրից` կրկին առողջական խնդիրների հետ կապված, դատական նիստը հետաձգեց այն նշանակելով նոյեմբերի 5-ին:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան