Էրդողանն անդրադարձել է Սիրիական բանակի՝ քրդերին օգնության գնալու լուրերին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Սիրիայի քրդական ուժերի ու Դամասկոսի համաձայնությանը, որի շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը օգնության են գնում քրդերին. գրում է ermenihaber-ը:

Մեկնաբանելով այն լուրերը, որ կառավարական ուժերը շարժվում են դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի ու Մանբիչ քաղաքներ՝ Էրդողանը նշել է, որ իրենք խնդիր չեն ունենալու Քոբանի մտնելու հետ կապված:

«Այս պահի դրությամբ շատ ասեկոսեներ են շրջանառվում: Երևում է, որ Քոբանիում խնդիր չի լինելու, Ռուսաստանն էլ դրական մոտեցում ունի այստեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Խոսելով Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում գտնվող Մանբիչ շրջանի մասին՝ որտեղ առկա է քրդական ուժերի վերահսկողությունը և կան նաև փոքր քանակությամբ ամերիկացի զինվորականներ, ասել է. «Մանբիչի վերաբերյալ մեր ծրագիրը շարունակում ենք: Մենք նպատակ չունենք այնտեղ հաստատվել: Կոալիցիան ուժերի հետ մեր համաձայնությունն էլ այնպիսին էր, որ այն 90 օրվա ընթացքում պետք է մաքրվեր ահաբեկչությունից (քրդերին նկատի ունի-խմբ.): Ահաբեկչությունից մաքրվելուց հետո այստեղ պետք է վերադառնան իրական տերերը: Մանբիչի հարցում մենք իրականացնում ենք մեր որոշածը»: