Բաքուն նոր քարոզչական արշավ  է սկսել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իլհամ Ալիևի՝ Սոչիում « Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում  «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» հայտարարությունից հետո, Ադրբեջանի քաղաքների փողոցներում հայտնվել են նույնանուն բովանդակությամբ պաստառներ։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերի օգտատերերն էլ լուսանկարներ են հրապարակում, որոնցից պարզ  է դառնում, որ պաստառներին Ադրբեջանի քարտեզն է Լեռնային Ղարաբաղի հետ միասին ու գրված է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Այս արշավը կազմակերպել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Իշխող ուժի գործադիր քարտուղար, փոխվարչապետ  Ալի Ահմեդովն էլ  լրատվամիջոցների հետ զրույցում  նշել է, որ Ալիևի ասածը արդեն կարգախոսի է վերածվել երկրում․ «Նախագահի հայտարարությունը  «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» ազգային գաղափարախոսության կարգավիճակ է ձեռք բերում։ Այդ կոչը իր արձագանքն է գտել հարյուր հազարավոր քաղաքացիների սրտերում, չեմ կասկածում, որ թիվը շուտով կհասնի միլիոնի»։

Նշենք, որ բացի պաստառներից, հոկտեմբերի 7-ից էլ վիրտուալ տիրույթում է սկսվել «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» ակցիան, որն էլ իրենց հերթին կազմակերպել են Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունն ու «Վիրտուաալ Ղարաբաղ» հասարակական միավորումը։

Տարբեր սոցիալական ցանցերում՝ հատկապես ֆեյսբուքում ու թվիթերում,  նմանաբովանդակ  հեշթեգներով տեղադրվում են փաստաթղթեր, լուսանկարներ ու տեսանյութեր։

Այսպիսով՝ նման ակցիաներով Ադրբեջանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։

 

Էմմա Չոբանյան