Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

Լուրեր

23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

«Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը ներկայացրել են Ռազմավարությամբ ամրագրված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք վերաբերել են անցումային արդարադատությանը,  սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական ու իրավապահ համակարգի, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, սնանկության ոլորտի բարեփոխմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը և այլն:

Օրակարգային հաջորդ հարցը ներկայացրել է փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը: Փոխնախարարի տեղեկացմամբ, ընթակարգը լինելու է ոչ թե քրեադատավարական, այլ քաղաքացիաիրավական: Ըստ Սրբուհի Գալյանի՝ Նախագծում թվարկված են բոլոր հիմքերը, որոնք կարող են ազդակ հանդիսանալ ուսումնասիրության վարույթը սկսելու համար: ««Հասարակ» քաղաքացիները որևէ պարագայում իրենց չեն կարող համարել այս օրենքի պոտենցիալ շահառու, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի  ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- պարզաբանել է փոխնախարարը:

Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել ու դրական են գնահատել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելիս արձանագրված ներառականությունն ու Ռազմավարությամբ վեր հանված սկզբունքային խնդիրները:

Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին հասարակական կազմակերպությունների մասնակցայնության ձևաչափին, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման նախագծի մի շարք կարգավորումներին»,- ասված է հաղորդագրությունում: