«Փաշինյանը հայ-վրացական հարաբերությունների համար «ռազմավարական» բառը հնչեցրեց, դա պետք է զարգացնել». փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցը Հայաստան պաշտոնական է՝ տարածաշրջանային այցի շրջանակում: Պետք է նշել, որ այցը ճանաչողական է, քանի որ Գախարիան վերջերս է նշանակվել Վրաստանի վարչապետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Կարևորը մեր վարչապետի հետ կոնտակտ հաստատելն է: Տեղյակ եք, որ նախկին վարչապետի հետ բավականին ակտիվ և շատ կառուցողական համագործակցություն կար Նիկոլ Փաշինյանի մոտ, նույնիսկ երկու անգամ ոչ ֆորմալ հանդիպում տեղի ունեցավ: Շատ բան է կախված նրանից՝ արդյո՞ք Գախարիայի հետ կոնտակտը կհաստատվի, թե՞ ոչ»,- ասաց փորձագետը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հարաբերություններն ակտիվ, կառուցողական, բարիդրացիական են լինելու նաև Գախարիայի հետ:

Մելիքյանի խոսքով՝ վերջերս հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս Հայաստանի վարչապետը «ռազմավարական» բառն է հնչեցրել:

«Այդ գաղափարը պետք է զարգացնել, պետք է նույնիսկ նոր նախապատրաստվող ռազմավարության մեջ ֆիքսվի, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հարաբերությունները մոտ ապագայում Վրաստանի հետ, և արդեն կառուցենք այդ քաղաքականությունը հարևան Վրաստանի հետ այդ ուղղությամբ»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: