Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձ կալանավորվել է

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք կալանավորվել են:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Բացի այդ, նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված  քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանցից մեկը՝ Վանաձոր քաղաքի՝ 1973 թվականին ծնված բնակիչը,սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկը, ով Վանաձոր քաղաքի 1973թ. ծնված բնակչի քրոջ որդին է, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: