Գումարները դուրս են գրվել և ուրիշ տեղ են գնացել. Հայկակ Արշամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ես կխուսափեմ գործից խոսել այն պատճառով, որ դա իրավապահ մարմինների գործն է և չեմ ուզում որևէ մեկի մասին մեղադրանք հնչեցնել, որովհետև դա դատարանն է որոշելու. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի նոր մեղադրանքին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել են նոր հանգամանքներ, մասնավորապես` 2017 թվականի հոկտեմբերի 26-ին Արա Վարդանյանը` որպես հիմնադրամի տնօրեն, պայմանագիր է կնքել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժինների հետ 149 474 540 դրամի գույք մատակարարելու մասին, բայց չի մատակարարել, իսկ հիմնադրամից դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր:

«Հիմնադրամին հասցված վնասները պետք է վերականգնվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն: Ես չեմ կարծում, որ այդ դեպքը վնաս կհասցնի հիմնադրամ փոխանցումներին, այլ դրական զարգացում է: Որևէ անձի կամ անձերի բացասական գործունեությունը, որը եղել է նախկին մեծ կոռումպացված համակարգի շրջանակներում, չի կարող ազդեցություն ունենալ: Չեմ ուզում գործի մանրամասների մասին խոսել, բայց այն, ինչ հիմա ասվում է, ասվում է, որ ոչինչ չի արվել: Գումարները դուրս են գրվել և ուրիշ տեղ են գնացել»,- ասաց տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան