Հայկակ Արշամյանը՝ նախկինում «Հայաստան» համահայկական հիմնադրամը թալանելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ Անդրանիկ Բաղդասարյանը նախորդ տարի անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր հայտարարություններ են լինում, որ նախկինում իշխանությունները՝ հանձնիս Սերժ Սարգսյանի, հիմնադրամի գումարները յուրացրել են, ասել էր. «Եթե գողացվում է, ապա կարևորը, որ գողացողը հայ է: Ես վերջին անգամ 1 մլն դրամ նվիրեցի: Ես նախագահին ու վարչապետին չասեցի, թե այս մեկ միլիոն դրամը ինչպես պետք է ծախսեն, ինձ համար կարևորն այն է, որ 1 միլիոն դոլարը շրջանառվի Արցախում: Թալանը կպարզվի, և գողերը կպատժվեն: Մեծ սխալ կլինի, որ ես այդ պատճառով իմ ազգի հանդեպ իմ պարտականությունը չկատարեմ: Ես հիմնադրամին վստահում եմ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Factor.am-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանից հետաքրքրվեց, ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի բարերարները նվիրատվություն կատարելիս վստահ լինեն, որ իրենց փողերը չեն գողանում:

«Չեմ պատրաստվում նախկինի արված որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնել: Մեր կայքի Google քարտեզն այն վառ օրինակն է, որ հիմնադրամի գործունեությունը բաց և թափանցիկ է: Կարիք չի լինի, որ զանգենք հիմնադրամ և հարցնենք՝ այս ինչ ծրագրի համար որքան գումար ծախսվեց: Ամբողջը մեր կայքում բաց դրված է լինելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան