Առաջխաղացումներ ունենալու են միայն գրագետ ոստիկանները, և նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն՝ Ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու անձնակազմը։

«Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթեց արդյունավետ ու բարի ծառայություն։

Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Արման Սարգսյանը նշեց, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։
Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվեց անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիսքված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց նաև ճանապարհային ոստիկանների մասնագիտական ունակությունների մասին, կարևորելով նրանց կրթվածության մակարդակն ու գրագիտությունը՝ քաղաքացիների հետ շփումներում։
Արման Սարգսյանը նշեց, որ կոռուպցիան և անտարբերությունը հավասարազոր արատավոր երևույթներ են։ Դրանք չպետք է տեղ գտնեն ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ։ Լինելու դեպքում ստանալու են համարժեք կոշտ պատասխան, իսկ ծառայողը խստագույնս կենթարկվի պատասխանատվության։

Խոսվեց նաև ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների համագործակցության կարևորության մասին։
Ճանապարհային ոստիկանությունում կատարվելիք օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների և նյութատեխնիկական հագեցվածության մասին խոսք ասաց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ անձնակազմը կգիտակցի ոստիկանության ղեկավարության ներկայացրած պահանջներն ու միասին կանեն ամեն ինչ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: