48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյսբուքում մեկը մյուսի հետևից հայտնվում են լուսանկարներ, որոնցում օգտատերերի ձեռքով գրված որևէ տեքստ է։

Ի՞նչ է դա և որտեղից սկիզբ առավ։

Բանն այն է, որ հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ահա այս ցուցանակի լուսանկարը՝ մակագրելով հետևյալ կերպ. «Երևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։

Երեկ երեկոյան էլ վարչապետը հրապարակել էր ցուցանակին գրված տեքստի ձեռագիր տարբերակը՝ կոչ անելով միանալ ֆլեշմոբին։

Դրա իմաստն այն էր, որ մարդիկ թղթին գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է», լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։

Վարչապետի կոչին առաջին միացողը նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն էր։ Հետո միացան  իմքայլականները․ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հրաչյա Հակոբյանը և Գևորգ Պապոյանը։

Ինչպես նրանք, այնպես էլ տասնյակ քաղաքացիներ, ձեռագիր տարբերակով կրկնել էին վարչապետի գրառումը․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Շատերը, սակայն, վարչապետի ֆլեշմոբին միանում էին՝ Ամուլսարի հարցի մասին բարձրաձայնելով, ոմանք էլ՝ Հայաստանի ու Արցախի միասնականության մասին կոչերով։

Օգտատերերի մի մասը Փաշինյանի գրառմանը քննադատաբար էր մոտենում։ Շատերը վարչապետին անգործության մեջ էին մեղադրում։

Ինչպես միշտ,  անպակաս չէր նաև հումորը։

Օգտատերերը հրապարակում էին գրառումներ այն մասին, թե ինչպես Փաշինյանի ֆլեշմոբին կմիանային նախկին իշխանավորները։

Օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի գրառումն, ըստ ֆեյսբուքահայության, նախադասության մեջ բառերի հակառակ դասավորվածությամբ էր, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեպքում էլ բացակայում էր յուրաքանչյուրը բառի 50%-ը։

Իսկ ինչպե՞ս են վարչապետի ֆլեշմոբին վերաբերվում քաղաքացիները և արդյոք միացե՞լ են նրան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկ հայտնվել է նաև տեսանյութ, որտեղ քաղաքացիները կրկնում են արդեն հայտնի դարձած տողերը։

Երեկ արդեն՝ Կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ:

Ավելի վաղ՝ Factor.am-ը դիմել էր քաղաքապետերան, որտեղից մեզ հայտնել էին, որ պաստառներն իրենց  են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից:

«Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրին, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնեց․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Արմեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝  աշխատանքները դեռ հուլիսից են մեկնարկել։ Վահանակները տեղադրվել են սեպտեմբերի վերջին։

Գովազդային վահանակների թիվն այս պահին 70-ի է հասնում։ Դրանք տեղադրված են նաև Հայաստանի մարզերում և Արցախում։ Առաջիկայում վահանակները կավելանան, գովազդի բովանդակությունն էլ ավելի բազմազան կդառնա։

Ի դեպ, հետաքրքիր է նաև այն, որ գովազդային ցուցանակին գրված տեքստը բավականին նման է Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հրապարակած Հայաստանի մասին բանաստեղծության տողերին․

 

«Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,

Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան