Զինյալներ ուղարկել Սիրիա, պատժամիջոցներ կիրառել, միջնորդություն ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև. Թրամփը տարբերակներ է հրապարակել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառումներ անել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:

Թրամփն առաջին անգամ նշել է, որ ԱՄՆ-ը հնարավոր է միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ հանդիսանում է իրենց ընտրության 3 տարբերակներից մեկը:

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3  տարբերակները՝

1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային:
2. Հազարավոր զինվորներ ուղարկել (Սիրիա) և ռազմական ճանապարհով հաղթել:
3. Համաձայնագրով միջնորդություն ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև:

«Մենք 100%-ով հաղթեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խալիֆայությանը,- գրել է Թրամփը,- և արդեն մեր զորքերը չկան Թուրքիայի հարձակման տակ գտնվող սիրիական տարածքներում: Մենք գերազանց կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան հարձակվում է այն քրդերի վրա, որոնց դեմ 200 տարի կռվում է»:

Իսկ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Չեմ ցանկանում նորից հազարավոր զինվորներ ուղարկել տարածաշրջան: Կամ մեր զորքին ուղարկելու ենք, որ բոլորին հաղթենք, կամ էլ Թուրքիայի դեմ ծանր պատժամիջոցներ ենք սահմանելու: Բայց ես չեմ ցանկանում միջնորդի դեր ստանձնել»: