Ինչքան շատ մարդ է սպանվում, այնքան Ռոբերտ Քոչարյանն ասում է` ուր են սպանությունները. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որ Մարտի 1-ի դատավարությունը ուշ սկսվի, մեղադրական եզրակացությունը չհնչի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մարտի 1-ի տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նա ընդունում է, որ պաշտպանական կողմին հաջողվում է ազդել դատական պրոցեսի բնականոն ընթացքի վրա, «բայց ազդող չեն այն աստիճան, որ չկարողանաս գործի ժամանակ մասնակցել այնպես, ինչպես հարկն է»։

Տիկին Սաֆարյանն անդրադարձավ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը՝ նկատելով, որ եթե նրա հոգեվիճակը լիներ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, դեպքը չէր լինի։

«Նախկին իշխանությունները պատրաստ չեն քրեական պատասխանատվության ենթարկվելու, որովհետև միշտ իրենք են քրեական պատասխանատվության ենթարկել ուրիշներին։ Բայց մենք պիտի կարողանանք պաշտպանել վկաներին, որպեսզի նրանք կարողանան խոսել դատարանում… Բարձիթողի վիճակ տեսնում ենք։ Առանց այն էլ այս 10-11 տարիների ընթացքում շատ դիպուկահարներ, գործի համար առանցքային նշանակություն ունեցող մարդիկ սպանվել են կամ մահացել, որոնց սպանության հանգամանքները հայտնի չեն։ Ինչքան շատ մարդ է սպանվում, այնքան Ռոբերտ Քոչարյանն շուտ-շուտ է ասում՝ ուր են սպանությունները, չեն բացահայտվում»,- ասաց տիկին Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: