Արթուր Դավթյանն ընդունել է Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք:

«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Քննարկվել են դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստման, որակավորման բարձրացման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այդ շրջանակներում արդարադատության ակադեմիաների ներուժի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կարևորելով պատվիրակության այցը Երևան, նշել է, որ Հայաստանում ընթացող  դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաև խորքային փոփոխությունների և նորացման ենթարկել քրեական և քրեադատավարական օրենսդրությունը: Այս հանգամանքը լավագույն լուծումները գտնելու տեսանկյունից առավել արդիական ու կարևոր է դարձնում հատկապես գործընկեր երկրների համապատասխան գիտաուսումնական, փորձագիտական կենտրոնների հետ ինտենսիվ շփումները:

 

Ըստ Արթուր Դավթյանի, Հայաստանը և Խորվաթիան համակարգային լուծումների էական նմանություններ ունեն հատկապես դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման, ուսուցման գործընթացի միասնականացման առումով, որը ևս  նպաստավոր նախադրյալներ է ստեղծում գործակցության ընդլայնման,  եվրոպական փորձն ավելի օգտակար և կիրառելի դարձնելու համար: Գլխավոր դատախազը հավելել է, որ անհրաժեշտ է իրավունքի զարգացման տեմպերին համահունչ կատարելագործել ոչ միայն քրաիրավական ոլորտի մասնագետների վերապատրաստումների և որակավորման ծրագրերն ու նյութը, այլ նաև ուսուցման, գիտելիքների և հմտությունների փոխանցման մեթոդներն ու եղանակները:

 

Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահԴուրո Սեսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Խորվաթիայում Արդարադատության ակադեմիայի հենքին դատավորների և դատախազների վերապատրաստման և ուսուցման ինստիտուցոնալ, կառուցվածքային և կազմակերպական առանձնահատկությունները: Նա կարևորել է դատավորների և դատախազների համար աշխատանքային և սոցիալական երաշխիքների միասնականացման, ինչպես նաև նրանց մասնագիտական զարգացմանն ուղղված ընդհանուր  դասընթացների ծրագրերի իրականացումը, ինչը բխում է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականներից: Նա հույս է հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն այդ կառուցակարգերի ամրապնդմանը, երկու երկների արդարադատության ակադեմիաների միջև տեղեկատության փոխանակման դյուրացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական ծրագրերի իրականացմանը:

 

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: