Վիգեն Սարգսյանի գործը իրավապահ կառույցներով «շրջում է»

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործը, որը Քննչական կոմիտեից ուղարկվել էր ՀՔԾ, հոկտեմբերի 4-ին գործը հսկող դատախազի կողմից կանչվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ից:

Դատախազությունից էլ գործը ուղարկվել է հետ Քննչական կոմիտե, թե ինչու փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան մեր հարցին՝ ասացին. «Նշված քրեական գործի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է և մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար»:

Նշենք, որ զինածառողների բնակարանների բաշխման ենթադրյալ ապօրինի գործով Վիգեն Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ մինչ այս պահը չունի:

Լիլիթ Շաբոյան