«Հայաստանի կառավարությունը շատ լուրջ բարեփոխումներ է կատարում, և մենք սերտորեն համագործակցում ենք»․ Հայաստանում ԵՄ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Կարծում եմ՝ կայքը հետաքրքիր կլինի հատկապես երիտասարդների համար։ Նրանք կկարողանան իմանալ՝ ինչ է Եվրամիությունն անում, ինչ ծրագրեր ունի և որ ոլորտներում։ Այս մասին այսօր EU4Armenia.com կայքի շնորհանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

«Մենք ավելի արագ ենք շարժվում, քան Հայաստանի կառավարությունը գաղափարներ է առաջարկում։ Սա մեր ընդհանուր շահն է, որովհետև Եվրամիությունն իր գործողություններն իրականացնում է Կառավարության ու տեղի հանրության հետ։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը կարողանան տեսնել, թե ինչ ծրագրեր ենք իրականացնում և ինչպես»,- ասաց ԵՄ դեսպանը։

Դեսպանին արձագանքեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը․ «Թափանցիկության տեսանկյունից սա հրաշալի գործիք է , իսկ թափանցիկությունը մեզ համար առաջնահերթություն է։ Քայլ առ քայլ ունենալու ենք բոլոր ծրագրերի իրականացումը»։

Պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի զարգացման ուղղությամբ, Անդրեա Վիկտորինին ընդգծեց․ «Այս ուղղությամբ ամեն ինչ միասին ենք անում։ Շուտով Բրյուսելից երկու ռաունդ ենք ունենալու, որպեսզի կարողանանք հստակեցնել մեր համագործակցության ուղղությունները։ Հայաստանի կառավարությունը լուրջ բարեփոխումների հստակ ուղղություններ ունի, որոնցից մի քանիսը համաձայնագրի ծածկույթում են, և մենք սերտորեն համագործակցում ենք։ Այստեղ խնդիրը միայն արագ գործելը չէ, շատ կարևոր է, որպեսզի գործողություններն իրականացվեն հետևողականորեն և կոնկրետ ռազմավարությունների հիման վրա։ Այս առումով հիանում եմ Հայաստանի նախարարությունների գործունեությամբ, որոնք իրենց առօրյա զբաղվածության մեջ կարողանում են գտնել այդ ժամանակը՝ կոնկրետ ուղղղություններով իրենց գործողությունները նախանշելու համար։ Այստեղ միայն արագությունը չէ, որ կարևոր է, այլ նաև լավ մտածվածությունը»։

Հակոբ Արշակյանը ԵՄ դեսպանի խոսքին հավելեց․ «Բավականին առաջանցիկ դիրքեր ունենք՝ ինչպես ռազմավարությունների կազմման, այնպես էլ դրանց իրականացման հարցում։ Պետք է հաշվի առնել, որ մենք նաև ԵՏՄ անդամ ենք և բոլոր չափանիշների միասնականացման անհրաժեշտություն ունենք։ Այդ առումով բավականին լուրջ աշխատանք կա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան