Գյումրիում դպրոցի բակից Բայրոնի բրոնզե արձանը գողացել են, հետո՝ վերադարձրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գյումրիի թիվ դպրոցի բակից անհայտ անձինք նախօրեին գողացել են լորդ Ջորջ Բայրոնի բրոնզե կիսանդրին, ավելի ուշ, սակայն, վերադարձրել են: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Կարինե Մհլամյանը:

«Հավանաբար, դեպքը շաբաթ երեկոյան է եղել, որովհետև այդ օրը մինչև ժամը 16։00-ն տեխնիկական անձնակազմը դպրոցում է եղել Կիրակի առավոտյան, երբ տնտեսվարը բացել է դպրոցը, որպեսզի երեխաները միջոցառման համար փորձեր անեն, նկատել է, որ Բայրոնի կիսանդրին բակում չէ: Բնականաբար, ահազանգեցինք Ոստիկանություն: Երկու օր անցավ, հետո բերել և դրել են դպրոցի հետնամասի բակում՝ քարի վրա, հավանաբար՝ գիշերը», -ասաց Կարինե Մհլամյանը։

Նշենք, որ գողության դեպքի առիթով Ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախպատրաստվել: Կիսանդրին իրավապահների մոտ է, որոնք համապատասխան ուսումնասիրություններ են անում։ Արձանը գողացողների ինքնությունը դեռ չի պարզվել:

Հավելենք, որ Բայրոնի կիսանդրին փորձել են գողանալ դեռ մի քանի ամիս առաջ՝  թուլացնելով դրա հիմքերը։

«Մայիսին էլ փորձել էին թուլացնել արձանը: Մասնագետների միջոցով ամրացրինք, որ պատվանդանին ավելի ամուր լինի։ Այնպես էին թուլացել, որ եթե դիպչեին, կարող էր պոկվել ու ընկնել: Կամ էլ թուլացրել էին, չէին հասցրել տանել»,- տնօրենը։

Դպրոցը պատրաստվում է ուժեղացնել անվտանգության համակարգը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

«Նախ մտածում ենք՝ արձանը դրսո՞ւմ թողնենք, թե՞ ներսում։ Գուցե շքամուտքում տեղադրենք, հարցը քննարկվում է։ Դպրոցի հսկողությունը պահակային ծառայությունն է իրականացնում, համակարգի միջոցով հետևում է, բայց շենք մտնելու դեպքում է ահազանգ լինում, ոչ բակի դեպքում։ Հիմա այդ ծառայությունը տեղադրում է տեսախցիկներ, որ գոնե հսկենք: Կփորձենք մի քանի տեսախցիկ էլ դպրոցի միջոցներով ունենալ, որովհետև տարածքը մեծ է»,- ասաց Կարինե Մհլամյանը։

Նշենք, որ Գյումրիի թիվ 20 դպրոցը երկրաշարժից հետո կառուցվել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ։ 1990-ին  դպրոցը բացել է Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Ի նշան երախտագիտության՝ դպրոցը կոչել են Ջորջ Բայրոնի անունով։ Ի դեպ՝ Բայրոնի բրոնզաձույլ կիսանդրին  Անգլիայից է բերվել ու դպրոցի բացման օրից տեղադրված է կրթօջախի բակում:

Է.Չ.