Պատգամավորները միանում են քաղհասարակությանը սատարող հայտարարությանը

Լուրեր

13.01.2026 | 23:28
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
13.01.2026 | 23:13
PKK-ն հայտարարել է, որ Հալեպի բախումները նպատակ ունեն խափանել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունները
13.01.2026 | 22:58
Ռուբիոն կարևորել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
13.01.2026 | 22:51
Միրզոյան–Ռուբիո հանդիպում․ քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը
13.01.2026 | 22:27
Ավարտվել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը
13.01.2026 | 22:07
Դատարանը կորոշի՝ արդյո՞ք Լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
13.01.2026 | 21:53
Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
13.01.2026 | 21:39
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.01.2026 | 21:24
Ալիևը վերակառուցումից հետո ռազմարդյունաբերական գործարան է բացել
13.01.2026 | 21:10
ԱՄՆ, թե Իրան, ՀՀ-ն պետք է ընտրի․ առևտուր՝ Թրամփի կանոններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 21:00
Լուրջ է Սոլովյովի սպառնալիքը՝ ռազմական ուժ կիրառել ՀՀ դեմ․ ՌԴ-ն ցավոտ է տանում Թրամփի ուղին՝ ԱՄՆ-ի հետ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:44
Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն
13.01.2026 | 20:30
ՆԱՏՕ-ականին նման, Հայաստանին հարմար․ ԶՈՒ նոր համազգեստը դեռ վերջնական չի հաստատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:12
Հարավային Կորեայի նախկին նախագահի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել
13.01.2026 | 20:00
Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից ներկայացվեց հայտարարության նախագիծ, որով դատապարտվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրումը:

Հայտարարության նախագծում ասվում է. « Մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս, վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը Կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանդրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին, պատասխանատվություն կրելով Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետևանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների և բռնությունից զերծ հանրության ձևավորման համար, հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաև խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա, գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար, խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։

Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք անում լայն հանրությանը և հանրային առանձին դերակատարներին չսատարել և չարդարացնել նման գործողությունները։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է թե՛ կարծիքի արտահայտման ազատությունը, թե՛ հավաքների ազատությունը։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ սեփական կարծիք և այն ազատ արտահայտել, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ և կազմակերպել ու մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքների։ Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Ատելության խոսքը արտահայտության տարբեր ձևերի միջոցով անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության, ատելության, թշնամանքի և բռնության հրահրումը, հարուցումը, սադրումը, տարածումը և խրախուսումն է, ինչպես նաև նման երևույթների արդարացումն է Սահմանադրությամբ պաշտպանված հատկանիշներից մեկի հիմքով։

Սահմանդրությամբ պաշտպանված հատկանիշներն են սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները։

Ատելության խոսքը արտահայտվում է նաև խարանի, վիրավորանքի, նսեմացման, բացասական կարծրատիպերի ստեղծման, հետամտման, հետապնդման, սպառնալիքի և ահաբեկման միջոցով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս պահին քրեականացված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական հիմքով թշնամանք հարուցելը և արժանապատվությունը նվաստացնելը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնության կոչերը, ահաբեկչության կոչերը, վերջիններիս արդարացումն ու քարոզը։ Սակայն բացի սրանցից կան ատելության խոսքի այլ ծայրահեղ դրսևորումներ, որոնց մասին պետք է լինի հանրային լայն իրազեկվածություն և մերժում, իսկ դրանց որոշ տեսակների նկատմամբ նաև նոր օրենսդրական կարգավորումների միջոցով սանկցիա։

Այս տարվա օգոստոս ամսին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ քննարկման էր դրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու օրինագիծը։ Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար։ Հայտարարությունը բաց է Ազգային ժողովի այլ պատգամավորների միանալու համար»։

Այս պահի դրությամբ հայտարարությանը միացել են՝

Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վահագն Թևոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Սոս Ավետիսյան, Լիլիթ Ստեփանյանը:

Մարիա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայտարարության տեքստն ուղարկել են նաև «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: