Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին:

«Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:

ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել են նաև Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM ծրագրին: Անդրադարձ է եղել նաև մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուին Բաքուն «սև ցուցակում» կներառի:  «Ինչ վերաբերում է Ջեքի Սփիրին, որն առանց Բաքվի գիտության Չուի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղ, նա 2018 թվականից արդեն «սև ցուցակում» է»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում: