Մարտի 1-ի գործով և՛ վկաների, և՛ դատավորի անվտանգությունը պետք է ապահովվի․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ

-Պարո՛ն Ղարագյոզյան, օրերս Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն էր տարածվել, որտեղ նրա աջակիցներն ասում են, որ սա Մարտի 1-ի գործ չէ, այլ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հալածանք։ Ի՞նչ կասեք այս պնդման վերաբերյալ։

-Ես չեմ համաձայնվի այդ դիրքորոշման հետ, դա միակողմանի գնահատական է, որը բխում է Քոչարյանի շահերից։ Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ քաղհալածյալ լինելուն, դա միանշանակ այդպես չէ։ Դատական նիստեր են ընթանում, որոնք ցույց կտան Քոչարյանի մեղավորությունը կամ անմեղությունը։ Այդ հայտարարության մեջ նշված էր, որ գործը չի տալու պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Պետք է ասեմ, որ դատաքննություն է ընթանում, և այդ անձինք, ծանոթ չլինելով քրեական գործի նյութերին, նմանատիպ հայտարարությամբ են հանդես գալիս։ Սա ուղղակի փորձ է՝ Քոչարյանին որպես քաղաքական բանտարկյալ ներկայացնելու, բայց անգամ ընդդիմադիր գործիչներն են հայտարարում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և ինձ համար ցավալի ու տարօրինակ է այդ անձանց հայտարարությունը։

-Հայտարարության մեջ նշվում էր, որ գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար, Քոչարյանի պաշտպաններն էլ դատարանում հայտարարեցին, որ զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ դատարանում գտնվելն իրենց համար անհասկանալի է, քանի որ սպանությունների գործ չի քննվում դատարանում։ Այս գործը կտա՞ պատասխանը, թե ով է զոհերի համար մեղավոր։

-Առաջին հայացքից կարելի է այդպես դիտարկել, որ ի՞նչ գործ ունեն տուժողների իրավահաջորդները Մարտի 1-ի գործով դատավարությանը, բայց հետագայում կտեսնենք, թե ինչ ապացույցներ կան։ Պատկերացրեք, եթե Մարտի 1-ին խաղաղ հավաք ապահովվեր, ինչպե՞ս 10 անձ կմահանար, եթե լուսաձայնային նռնակներ, արգելված զենքեր չկիրառվեին, արդյո՞ք մարդիկ կմահանային։

-Գործի նյութերին ծանոթանալիս ի՞նչ եզրահանգման եք եկել, ովքե՞ր կային, որ այսօր պիտի լինեին ամբաստանյալկի աթոռին, բայց չկան  կամ առաջիակյում պիտի լինեն։

-Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին ամբաստանյալի աթոռին պիտի լիներ նաև Սերժ Սարգսյանը, մի շղթա կա, որի մասին մենք դատարանում կհայտարարենք, որ պիտի պատասխանատվություն կրեն։

 -Գործով կարևոր վկաներից Հայկ Հարությունյանի մահից հետո խոսվեց վկաների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։ Համակարծի՞ք եք, որ իրավապահներն այստեղ անելիք ունեն։

-Ամեն անգամ, ինչ-որ իրավիճակից ելնելով, Մարտի 1-ի գործով վկաները մահանում են, երկրից են գնում, ինքնասպան են լինում, կա վկաների անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Պետք է պետությունը և պաշտոնատար անձինք վկաների պաշտպանությունն իրականացնեն:

-Պարո՛ն Ղարագյոզյան, միայն վկաների՞: Վերջերս միջադեպ գրանցվեց նաև դատավորի մասնակցությամբ։

-Միանշանական գտնում եմ, որ հենց առաջին փուլից դատավորի անվտանգությունը պետք է ապահովվեր։ Նույն վկաների, դատավարության մասնակիցների, տուժողների ներկայացուցիչների ևս: Նույն Սեդա Սաֆարյանին ամեն դատական նիստից հետո վիրավորում են, բայց ոստիկանները, կարգադիչները չեն արձագանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան