«Ինձ դուր չի գալիս, որ Ամուլսարի հարցը քաղաքականացվում է». Սերժ Թանկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարդիկ, որոնց Հայաստանի շրջակա միջավայրի վիճակը երբեք չի հետաքրքրել և որոնք գործարարներ են, այսօր ասում են, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։ Ինձ դա նյարդայնացնում է։ Նրանց դա չի հուզել, ինչո՞ւ է հիմա այդքան անհանգստացնում։ Դա ինձ համար մեծ խնդիր է. այս մասին այսօր՝ WCIT 2019-ի շրջանակում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Կան մարդիկ, որոնք հակահեղափոխական են և ցանկանում են քաղաքականապես սրել իրավիճակը, ինչի համար էլ այս հարցը կառավարության դեմ են օգտագործում։ Ես կողմ եմ Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանը, բայց ինձ դուր չի գալիս, որ Ամուլսարի հարցը քաղաքականացվում է։ Կարծում եմ՝ ոչ մի հանքի շահագործում լավ չէ՝ շրջակա միջավայրի վնասման, ինչպես նաև օրինականության տեսանկյունից։ Կարծում եմ՝ վերջին տարում իշխանություններն այս հարցի շուրջ ավելի խորը ուսումնասիրություն են անում, քան որևէ այլ երկրի կառավարություն՝ որևէ հանքի շահագործման խնդրի շուրջ, ներառյալ՝ ԱՄՆ կառավարությունը»,- ընդգծեց Թանկյանը։

Երաժիշտը հավելեց, որ հարգում է այն, ինչ Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցով անում է, և լիահույս է, որ ճիշտ որոշում կկայացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան