«Գազի գնի փոփոխություն, հնարավոր է, ընդհանրապես չլինի». Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ

-Պարո՛ն Գևորգյան, մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ ԵՏՄ գագաթաժողովը։ Այսօր արդեն հնարավո՞ր է ասել, թե որոնք են այդ գագաթաժողովի գլխավոր արդյունքները։

-Սովորաբար նման գագաթաժողովներից որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի պարզ դառնա, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Բայց կարող եմ ասել, որ շատ բեղմնավոր միջոցառումներ են եղել, բազմաթիվ հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների մասին կիմանանք շուտով։

-Մասնավորապես, իրանական գազի ընդլայնման մասին պայմանավորվածությունն աշխատո՞ղ է, թե՞ զուտ տեսական է։

-Ինձ թվում է՝ դա անխուսափելի պայմանավորվածություն է: Ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ դա կաշխատի, կասկածից վեր է։

-Հայտնի է, որ հայ-ռուսական բանակցություններ են ընթանում գազի գնի բարձրացման ուղղությամբ։ Կարո՞ղ եք ասել, թե ինչքան են մտադիր բարձրացնել գինը ռուսները և ինչքանի՞ հետ կարող է համաձայնվել հայկական կողմը։

-Իհարկե, ունեմ որոշակի տեղեկատվություն այդ մասին, բայց դա, թերևս, գործադիրի խնդիրն է, որ հայտարարի այդ մասին: Որևէ կտրուկ փոփոխություններ չեն սպասվելու, եթե չասեմ, որ ընդհանրապես փոփոխություններ չեն լինի գազի գնի հետ կապված։ Բայց կարող եմ ասել, որ գազի գնի հարցը մինչև 2025 թվականը վերջնական կլուծվի, երբ կստեղծվի ԵՏՄ շրջանակում միասնական էներգետիկ շուկա, այդ դեպքում Հայաստանին տրամադրվող գազի գինը չի կարող տարբերվել ԵՏՄ մյուս երկրներին տրամադրվող գազի գնից, այդ դեպքում մեր տնտեսությունը որևէ մրցակցային խնդիր չի կարող ունենալ։

-Հիմա մեր գազի գինն ավելի բա՞րձր է։

-Այո՛, միանշանակ ավելի բարձր է, քան Ռուսաստանում։ Եվ այն արտադրատեսակները, որոնք ինքնարժեքում ունեն էներգետիկ մեծ բաղադրիչ, ավելի բարձր, ավելի թանկ են ստացվում, քան, մասնավորապես, Ռուսաստանում։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքը։ Բայց կարծում եմ՝ այդ հարցն առաջիկա տարիներին կլուծվի, և այդ խնդիրը դուրս կգա։

-Դուք հետաքրքիր ենթադրություն արեցիք, որ հնարավոր է՝ գազի գնի փոփոխություն չլինի։ Ինչի՞ հաշվին կարող է գինը չբարձրանալ։

-Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Դեռ վաղ է այդ մասին խոսել, առաջիկայում, երբ վերջնական պայմանավորվածությունը կամփոփվեն ու կհայտարարվի այդ մասին, կարող եք վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ։ Բայց ասում եմ, որ իմ ունեցած տեղեկության համաձայն՝ կտրուկ փոփոխություն չի սպասվում, համենայն դեպս՝ կտրուկ չի լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան