Ռոբերտ Քոչարյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել. հնարավոր է վիրահատվի
Հասարակություն
08.10.2019 | 10:37ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ. այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց|ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ երեկ news.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Քոչարյանը պետք է վիրահատվի, սակայն լուրջ խնդիր չկա:
Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Լիլիթ Շաբոյան