«Վալդայ»-ում Հայաստանից հոդաբաշխ ռուսերեն խոսող մեկը պետք է լիներ, որ հակադարձեր Ալիևին. Արման Նավասարդյան .ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, նախ անդրադառնանք Երևանում այս օրերին անցկացվող մեծածավալ միջոցառմանը՝ WCIT 2019 համաժողովին: Կխնդրեմ Ձեր գնահատականը, նախ՝ համաժողովը Հայաստանում անցկացնելու առիթով, և երկրորդ՝ ինչո՞վ սա կբարձրացնի Հայաստանի գրավչությունը, գուցե նաև կխթանի ներդրումների հոսքը:

– Լավ է, հուսադրող է: Չունենք նավթ, չունենք գազ, բայց ունենք խելք, շատ լավ մասնագետներ, և դրանց միակցումը կարող է տալ շատ լավ արդյունք՝ բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար: Արդյունաբերությունը լրիվ ոչնչացրել ենք, հիմա գոնե այս ուղղությամբ, կարծում եմ, կկարողանանք հասնել 21-րդ դարին անհրաժեշտ մակարդակի: Շատ լավ է, որ Հայաստանում է, շատ բարձր մակարդակով եկել են, մնում է՝ կարողանալ սա ռեալիզացնել:

– Եվս մեկ խոշոր հավաք էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին՝ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստն էր այստեղ: Ոչ միայն ԵՏՄ անդամ պետություններ էին, այլև Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի ղեկավարները: Այս հավաքը ինչպե՞ս կգնահատեք:

– Բարձր եմ գնահատում: Շատերն ասում են հաղթանակ, ես կասեի՝ դիվանագիտական ճեղքում, որովհետև իրոք դա կարևոր էր, այն առումով, որ այդ կազմակերպությունը նման երևույթի հետ չէր առնչվել, և հիմա տեղի ունեցավ այն, ինչի մասին երկար խոսում էին: Կարևորն այն է, որ եթե կարողանան սա շարունակել, ինչի մասին ասվեց նաև «Վալդայ»-ում ասվեց, մի շարք երկրների հետ հիմա բանակցություններ են տարվում, փաստորեն, դրա պատճառը, կոպիտ ասած, կլինի Հայաստանը: Երևանում սկիզբ կառնի նման շարժում, որը կարող է այդ կազմակերպությանը հանել բարձր մակարդակի:

– Խոսեցիք «Վալդայ»-ից: Այդ ակումբի համաժողովն այս տարի բավական բարձր մակարդակով ներկայացվածություն է ունեցել, բայց Հայաստանը ներկա չէր: Փոխարենը ներկա էր Ադրբեջանի նախագահը: Եվ նրա ելույթին, թերևս, շատերն են ծանոթ, հատկապես՝ Ղարաբաղի հարցով և ոչ միայն: Ինչպե՞ս եք գնահատում, առաջին հերթին՝ Հայաստանի չմասնակցելը:

– Դա վրիպում եմ գնահատում, սխալ էր: Անպայման պետք էր մասնակցել, մանավանդ՝ երկար ժամանակ գիտեինք, որ Ալիևը մասնակցելու է դրան: Դրանից երկու ամիս առաջ պետք է լիներ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Ռոհանիի հետ, բայց չեղավ, և բնականաբար, նա պետք է ռևանշ վերցներ: Եվ նա արեց, ինչ-որ արեց: Ես շատ ուշադիր կարդացի նրա ելույթը: Դա մի խայտառակ բան է, անկեղծ ասած. նույն լեքսիկոնը, նույն հայհոյանքն է Հայաստանի մասին: Այնտեղ նա արեց նաև հայտարարություններ, որոնց շատ լուրջ պետք է վերաբերվենք: Նախ՝ հայտարարվեց, որ Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը վերսկսվել է: 2016-ի ապրիլյան դեպքերից հետո, եթե չեմ սխալվում, սառեցված էր դա: Հիմա նա հայտարարեց, որ 5 մլրդ դոլարի համագործակցությունից 3 մլրդ-ն արդեն իրացված է, հիմա 2 մլրդ-ի ուղղությամբ են շարունակում աշխատանքը: Ցավում եմ, որ եթե Հայաստանից բարձր մակարդակով հնարավոր չէր, գոնե դահլիճում պետք է գտնվեր հոդաբաշխ ռուսերեն և անգլերեն խոսող, որը կհակադարձեր: Դա չեղավ:  Բացի այդ՝ մտահոգիչ է այն հայտարարությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Սա հին պատմություն է՝ խորհրդային տարիներին Ապշերոնյան թերակղզում պետք է լիներ նման կառույց, չի եղել: Հիմա Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ համագործակցել ՌԴ-ի հետ, և Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է: Քանի որ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները սպառվում են, նա ստիպված է գնալ այդ քայլին: Հզորությունը 4 անգամ ավելին է լինելու, քան մեր ԱԷԿ-ինը: Ես կարծում եմ, որ ինչպես ամեն մի նման պետություն, որն ունի ատոմակայան, անպայմանորեն մտքի ծայրով մտածում է ստեղծել միջուկային զենք: Ըստ երևույթին՝ Ալիևի մտքով նույնպես անցնում է, բայց դա հնարավոր բան չէ:

– Իրանի նախագահը Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման  ժամանակ քննարկել է հարցերի բավական լայն շրջանակ՝ գազի մատակարարումների ծավալների ավելացումից, իհարկե՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, երկաթուղու բացման մասին և այլն: Այս ծրագրերում տեղաշարժ, մեկնարկի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Իմ կարծիքով՝ նման դեկլարացիաները կամ հայտարարությունները՝ փաստաթղթերի կամ բանավոր ասված, պետք է կարողանալ զատորոշել կոնկրետ գործերից: Շատ բան է ասվում, և հաճելի է լսել այդ բոլորը, բայց ոչ մի տեղաշարժ, համենայն դեպս՝ այսօր, Իրանի հետ մենք չունենք: Չունենք «Հյուսիս-հարավ» ճանապարհը՝ շատ լավ գիտեք, թե ինչ վիճակում է: Գազի հարցը… «Գազպրոմ»-ն առաջարկել է գազի գինը բարձրացնել մինչև 200-220 դոլար: Հիմա ինչպես է լինելու, ես չեմ պատկերացնում: Բայց, ըստ երևույթին, ամենաօպտիմալ տարբերակը էլեկտրականություն  տալն է, բայց այդ դեպքում էլ պետք է երրորդ գիծը կառուցվի: Այնպես որ՝ այդ ամենը ասվում է, լսվում է, բայց պետք է նաև իրականացնել, սրա մասին է խոսքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան